«Ժառանգություն» կուսակցությունը տրոհման եզրին է. «Ժամանակ»
Օրվա մամուլ
10:00 10/01/2017
Հայաստան

«Ժառանգություն» կուսակցությունը տրոհման եզրին է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես կանխատեսել էինք, «Ժառանգություն» կուսակցությունը տրոհման եզրին է:  Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է մնալ  Լոս Անջելեսում և ըստ ամենայնի, մինչև  ԱԺ ընտրություններ չի վերադառնա  Հայաստան:  Կուսակցության մի քանի անդամներ, սակայն  փորձում են քաղաքական դաշտի տարբեր հատվածներում  ինչ-որ կերպ կառուցել  իրենց քաղաքական ապագան:  Արմեն Մարտիրոսյանն այս պահին   ինտենսիվ քննարկում է Վիկտոր Դալլաքյանի հետ նույն  դաշինքում  առաջադրվելու հնարավորությունը:  Զարուհի Փոստանջյանը որոշել է առանձին  նախաձեռնել ընտրություններին  մասնակցելու  ձևաչափը»: 

Անահիտ Բախշյանը, «Ժամանակ»-ի տեղեկություններով,  կընդգրկվի  «Ազատ դեմոկրատների»  նախընտրական ցուցակում:

 

Placeholder
«Ժառանգություն» կուսակցությունը տրոհման եզրին է. «Ժամանակ»