Մեկնարկում են Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի առաջնությունները
Սպորտ
12:25 10/01/2017
Հայաստան

Մեկնարկում են Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի առաջնությունները

Հունվարի 21-ին պարզ կդառնան Հայաստանի նոր չեմպիոնի և չեմպիոնուհու անունները։

Հայաստանի շախմատի տղամարդկանց 77-րդ և կանանց 72-րդ առաջնությունների բացումը տեղի կունենա վաղը՝ հունվարի 11-ին, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը։ Բուն մրցաշարը կմեկնարկի հունվարի 12-ին. ժամը 15։00-ին։

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում կմրցեն Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Տիգրան Լ․ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանն ու Մանուէլ Պետրոսյանը։ Իսկ կանանց առաջնության մասնակիցները կլինեն Արմինե Բաբայանը, Մարիա Գևորգյանը, Աննա Հայրապետյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիամ Ավետիսյանը, Նարինե Գասպարյանը, Սուսաննա Գաբոյանը, Աննա Սարգսյանը, Արփինե Գրիգորյանը և Նարե Առաքելյանը։ Այս մասին հայտնում է armchess.am-ը։

Ըստ կանոնակարգի՝ հաղթողները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմերում։
 

Placeholder
Մեկնարկում են Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի առաջնությունները