Կրեմլ. ԱՄՆ նոր սանկցիաները սպառնալիք են համաշխարհային տնտեսության համար
Քաղաքական
17:37 11/01/2017
Աշխարհ

Կրեմլ. ԱՄՆ նոր սանկցիաները սպառնալիք են համաշխարհային տնտեսության համար

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ սենատորների առաջարկությունները կարող են վնաս հասցնել ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններին, այլև համաշխարհային տնտեսությանը: Գրում են ռուսական լրատվամիջոցները:

«Անկասկած նման սահմանափակումները  լրացուցիչ վնասներ կպատճառեն ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլև, ես կարծում եմ, գլոբալ տնտեսությանն ու էներգաշուկային: Անկասկած, հնարավոր է նաև որոշակի բացասական  հետևաննքեր նաև մեր երկրի տնտեսության համար»,-ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահի խոսնակը հույս է հայտնել, որ Վաշինգտոնում կունենան առողջ միտք ու կկարողանան դուրս գալ պատժամիջոցային հռետորիկայի պիկից:

 

Placeholder
Կրեմլ. ԱՄՆ նոր սանկցիաները սպառնալիք են համաշխարհային տնտեսության համար