Քոչարյանի հարցազրույցը շատ չի ուշանա «Հայակական ժամանակ»
Օրվա մամուլ
10:30 11/01/2017

Քոչարյանի հարցազրույցը շատ չի ուշանա «Հայակական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը չի շտապում տեղեկացնել, թե երբ է Քոչարյանը մտադիր հանդես գալ ԱԺ ընտրությունների վերաբերյալ դիտարկումներով:

«ՀԺ»-ի հարցին, թե՝ հասարակական լայն շրջանակները երբ կարող են ծանոթանալ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշմանը, քաղաքական համակրանքներին և հակակրանքներին, Սողոմոնյանը միայն պատասխանել է` «Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում հանդես կգա հարցազրույցով:

«Կընդունենք հարցազրույցների` մեզ արված առաջարկություններից մեկնումեկը, և, կարծում եմ, մեկ հարցազրույցով կհայտնի իր տեսակետը: Կարծում եմ` հարցազրույցը շատ չի ուշանա»,- ասել է Սողոմոնյանը:

Թերթը հիշեցրել է, նաև, որ ավելի վաղ Սողոմոնյանը իրենց հետ զրույցում հայտնել էր, որ խորհրդարանական ընտրություններին Քոչարյանի մասնակցել-չմասնակցելու մասին տեղեկությունը հնարավոր կլինի հստակեցնել Ամանորից հետո:

Placeholder
Քոչարյանի հարցազրույցը շատ չի ուշանա «Հայակական ժամանակ»