ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է ընտանեկան բռնությունն ապաքրեականացնելու մասին օրինագիծը
Իրավունք
18:50 11/01/2017
Աշխարհ

ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է ընտանեկան բռնությունն ապաքրեականացնելու մասին օրինագիծը

ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է ընտանիքի անդամների նկատմամբ բռնությունն ապաքրեականացնելու մասին օրենքի նախագիծը:  tvrain.ru կայքը գրում է, որ օրինագծով առաջարկում է  հանցագործությունների  ցանկից հանել «հարազատների նկատմամբ ծեծը», այն կվերաբերի վարչական  իրավախախտումներին:

Փաստաթղթի համաձայն, հարազատի նկատմամբ բռնություն գործադրած անձը կպատժվի՝ 360 ժամ պարտադիր աշխատանք, մեկ տարի ժամկետով  ուղղիչ աշխատանք կամ վարչական կալանք՝ մինչև վեց ամիս ժամկետով:  Միաժամանակ նշված է, որ  երկրորդ անգամ ծեծի դեպքում բռնություն գործադրած անձն արդեն կպատժվի քրեական օրենսգրքով:

Օրինագիծը Դումային է ներկայացվել 2016-ի նոյեմբերին մի խումբ պատգամավորների կողմից:

Placeholder
ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է ընտանեկան բռնությունն ապաքրեականացնելու մասին օրինագիծը