Հայաստան գազ մատակարարելու վերաբերյալ Վրաստանի կառավարությունը համաձայնության է եկել «Գազպրոմ»-ի հետ
Տնտեսություն
16:16 11/01/2017

Հայաստան գազ մատակարարելու վերաբերյալ Վրաստանի կառավարությունը համաձայնության է եկել «Գազպրոմ»-ի հետ

Վրաստանը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը   բնական գազի հազար խ/մ-ի դիմաց կվճարի 185 դոլար, նախկինում հայտարարվող 215 դոլարի փոխարեն: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

Վրացակալան լրատվամիջոցներին նախարարն այսօր ներկայացրել է ռուսական գիգանտի հետ  վերջին բանակցությունները:  Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունը համաձայնել է, որպեսզի Հայաստանին մատակարարվող գազը Վրաստանի տարածքով անցնելու դիմաց վճարեն գումարով:

Նախարարը հայտարարել է,  ձեռք բերված պայմանավորվածության համաձայն անհրաժեշտության դեպքում՝ սեզոնային դիֆիցիտի ժամանակ ռուսական կողմը Վրաստանին ցածր  գնով կտրամադրի գազի լրացուցիչ ծավալներ:
 

Placeholder
Հայաստան գազ մատակարարելու վերաբերյալ Վրաստանի կառավարությունը համաձայնության է եկել «Գազպրոմ»-ի հետ