Հենրիխ Մխիթարյան. Հաղթողի մտածելակերպ
Սպորտ
19:15 11/01/2017

Հենրիխ Մխիթարյան. Հաղթողի մտածելակերպ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով երեկ իր ավանդն ունեցավ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Հալլ Սիթիի» հետ խաղում, հանդիպումից հետո ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տպավորություններով:

«Հաղթողի մտածելակերպ, շարքը շարունակվում է»,- կարճ ու հստակ գրել է հայ ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթեց 2:0 հաշվով: 56-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց Խուան Մատան: 87-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց փոխարինման դուրս եկած Ֆելաինին:
Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 71-րդ րոպեին:
 

Placeholder
Հենրիխ Մխիթարյան. Հաղթողի մտածելակերպ