Երևանում կրակոցների հետևանքով անձինք են հոսպիտալացվել
Իրավունք
11:30 11/01/2017

Երևանում կրակոցների հետևանքով անձինք են հոսպիտալացվել

Բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հունվարի 11-ին ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ երկու անձ՝ Ա. Սեդրակյանը և Ռ. Դավթյանը, տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այդ մասին Panorama..am-ին տեղեկացրին ոստիկանության  լրատվական ծառայությունից:

Վնասվածքները, ըստ աղբյուրի, եղել են նրանցից մեկի մոտ՝ ձախ ազդրի հետին մակերեսի ծակած-կտրած վերք, հետույքի շրջանի հրազենային վնասվածք, իսկ մյուսի մոտ՝ գլխի գագաթային շրջանի հրազենային վնասվածք:

Տուժողները ի վիճակի չեն եղել ոստիկանությանը բացատրություններ տալու և կատարվում է նախաքննություն:

Placeholder
Երևանում կրակոցների հետևանքով անձինք են հոսպիտալացվել