Արցախում նոր ՀԷԿ է կառուցվում
Տնտեսություն
16:40 11/01/2017

Արցախում նոր ՀԷԿ է կառուցվում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 11-ին այցելել է Շահումյանի շրջան և ծանոթացել այնտեղ կառուցվող «Ջերմաջուր» հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքների ընթացքին: 

Նախագահը նշել է, որ էներգետիկայի ոլորտի զարգացումը հանդիսանում է մեր երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի առանցքային հիմքերից մեկը, և այստեղ շարունակվելու են կյանքի կոչվել կարևոր ծրագրեր:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Placeholder
Արցախում նոր ՀԷԿ է կառուցվում