Վահան Մարտիրոսյանը՝ հայ-իրանական երկաթուղու կառուցման մասին
Տնտեսություն
14:45 12/01/2017
Հայաստան

Վահան Մարտիրոսյանը՝ հայ-իրանական երկաթուղու կառուցման մասին

Գործադիրի այսօրվա նիստում լուծարվեց «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն: Հիշեցնենք, որ այս ընկերության ստեղծումը կապված էր Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրի հետ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստում ասաց, որ ընկերության լուծարումը օպտիմալացման և կրճատումների ծրագրի շրջանակներում է:

Նիստից  հետո  լրագրողները ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից հետաքրքվեցին, թե արդյոք ընկերության  լուծարումը նշանակու՞մ է , որ հայ-իրանական երկաթուղու շինարարության ծրագիրը կյանքի չի կոչվի, նախարարը պատասխանեց, որ դա որևէ ազդեցություն չի ունենա: 

«Նախարարության կազմում գործում է երկաթուղու վարչություն:  Այդ գործառույթները  կարող է վարել երկաթուղու վարչությունը  և ինչպես նախորդ նիստում ներկայացրեցինք,  ԾԻԳ-երի միավորումը , դա տրանսպորտների իրականացման ԾԻԳ է և մրցույթները կարող են հայտարարել  ԾԻԳ-ի միջոցով»,- ասաց նա:

Հարցին էլ, թե հայ-իրականական  երկաթուղու շինարարության գործընթաց կա՞, Վահան Մարտիրոսյանն ասաց. «Միայն քննարկումների շրջանակում»:

Անդրադառնալով ներդրումներին՝ նախարարն ասաց, որ ներդրողների հետ քննարկում են։ «Աշխատում ենք այդ ուղղությամբ, բոլորս էլ հասկանում ենք, որ դա հեշտ ծրագիր չէ, դրա համար բոլոր ներդրողների հետ քննարկում ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:


Placeholder
Վահան Մարտիրոսյանը՝ հայ-իրանական երկաթուղու կառուցման մասին