Գործարարները ընդունել են մարզպետի առաջարկությունը, և Գորիսում հացի գինը էժանացել է
Տնտեսություն
18:56 12/01/2017

Գործարարները ընդունել են մարզպետի առաջարկությունը, և Գորիսում հացի գինը էժանացել է

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպել է Գորիսում հացի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են օրերս Գորիսում հացի գնի բարձրացման հետ կապված հարցեր: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Սյունիքի մարզպետարանից:

Ըստ աղբյուրի, գործարարները գնի բարձրացումը պատճառաբանել են Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող ալյուրի արժեքի թանկացմամբ: Մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ խնդրի վերաբերյալ կատարվել է ուսումնասիրություն, որի համաձայն ալյուրի գնի չնչին բարձրացումը չպետք է հանգեցներ հացի գնի նման թանկացմանը և առաջարկել է վերանայել գնային քաղաքականությունը:

Հանդիպումից հետո գործարարներն արել են համապատասխան եզրահանգումներ, ինչի արդյունքում օրվա երկրորդ կեսին հացի գինը Գորիսում վերադարձել է նախկին արժեքին:
 

Placeholder
Գործարարները ընդունել են մարզպետի առաջարկությունը, և Գորիսում հացի գինը էժանացել է