Դեռ ուսումնասիրում են դպրոցների ոչ բարվոք շենքային պայմանները
Կրթություն, գիտություն
13:44 12/01/2017
Հայաստան

Դեռ ուսումնասիրում են դպրոցների ոչ բարվոք շենքային պայմանները

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի ոչ բարվոք պայմաններին և ելնելով դրանից հանձնարարականներ տվեց մի շարք կառույցների ղեկավարերի:

Մասնավորապես, ՀՀ կԿրթության և գիտության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին հանձնարարեց ուսումնասիրել քաղաքային դպրոցների շենքային պայմաններն ու հնարավորությունները և ներկայացնել առաջարկություններ երեխաների կրթական պրոցեսը համապատասխան պայմաններում կազմակեպելու վերաբերյալ:

«Երկշաբաթյա ժամկետում  ներկայացնել  առաջարկություններ՝ շենքային ոչ բարվոք պայմաններ ունեցող ուսումնական հաստատությունների վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների վերաբերյալ»,- նշեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետն ասաց, որ կոնկրետ Արթիկում հնարավորություն կա դպրոցները  վերակոմպլեկտավորելու և նորմալ պայմաններ ստեղծելու ուսումնական պրոցես իրականացնելու համար:

Կառավարության ուշադրությունն ենք հրավիրում Panorama.am-ի հարակից նյութերին (Հայաստանի գյուղական դպրոցներ) այն դեպքի համար, եթե հակարծ որոշեն դպրոցների հարցը համալիր լուծել:

Placeholder
Դեռ ուսումնասիրում են դպրոցների ոչ բարվոք շենքային պայմանները