Նարինե Հովհաննիսյանն ազատվել է ԿԳՆ վարչության պետի պաշտոնից
Կրթություն, գիտություն
14:49 12/01/2017

Նարինե Հովհաննիսյանն ազատվել է ԿԳՆ վարչության պետի պաշտոնից

Կրթության և Գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ազատվել է աշխատանքից: Նրա անունն արդեն հեռացված է նախարարության պաշտոնական կայքէջից: 

Panorama.am-ի հետ զրույցում Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ ազատումը եղել է իր ցանկությամբ ու նախաձեռնությամբ: Կրթական համակարգից նա չի հեռանում, նախարարի խորհրդականի աշխատանքը կհամատեղի Վարդաշենի դժվար դաստիրակվող երեխաների դպրոցի տնօրենի աշխատանքի հետ:

«Ես ամբողջ կյանքում դպրոցում եմ աշխատել: Նախարարությունից հետո ուզում եմ նորից դպրոց վերադառնալ: Երկար տարիներ մտքումս էդ ցանկությունը կար, բայց չէի կողմնորոշվում, թե որ դպրոց»,-ասաց նա:

Վարդաշենի դժվար դաստիրակվող երեխաների կրթահամալիրի տնօրենը թոշակի է անցել: ԿԳՆ-ում աշխատելու ընթացքում, Ն. Հովհաննիսյանի խոսքով, ինքը միշտ հետաքրքրվել է կրթահամալիրի սաների ճակատագրով, ուսումնական հաստատությունում իրականացվող ծրագրերով:

«Պետք է կատարվող աշխատանքներն ավելի ակտիվացնենք, հասնենք այն բանին, որ այդ երեխաները գնան հանրակրթական դպրոցներ, մի օր էլ նման դպրոցի անհրաժեշտություն չլինի: Աշխատանքն ինձ հետաքրքրեց, քանի որ տնօրենի տեղն էլ թափուր էր այս պահին, ես նախարարին նման ցանկություն հայտնեցի, նա ինձ ընդառաջեց, ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց»,-ասաց ԿԳՆ արդեն նախկին պաշտոնյան:

Մինչ տնօրենի պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթը Հովհաննիսյանը նոր ծրագրեր է կազմելու, ծանոթանալու կրթահամալիրի խնդիրներին:

«Բացի այդ ես կլինեմ ԿԳ նախարարի հորհրդականը համընդհանուր ներառման գծով: 10-12 տարվա աշխատանքից հետո հասա այն բանին, որ հատուկ դպրոցների շատ երեխաներ վերադարձել են ընտանիք, հաճախում են սովորական դպրոցներ: Կարծում եմ, այստեղ պիտանի կլինեմ»,-ասաց նա:

Placeholder
Նարինե Հովհաննիսյանն ազատվել է ԿԳՆ վարչության պետի պաշտոնից