Գործադիրի այս տարվա առաջին նիստը սկսվեց հանձնարարականներով
Տնտեսություն
11:38 12/01/2017
Հայաստան

Գործադիրի այս տարվա առաջին նիստը սկսվեց հանձնարարականներով

ՀՀ կառավարության այս տարվա առաջին նիստը սկսվեց հանձնարարականներով: Մասնավորապես, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության և առողջապահության  նախարարներին համատեղ ուսումնասիրել և 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրության փոխարինելու վերաբերյալ` ըստ առանձին ապրանքների:

Նրա խոսքերով՝  պետք է դիտարկել փոխարինման մեխանիզմները, տարբեր հնարավորությունները, այդ թվում՝  համարժեք փոխարինող ապրանքները, որոնց արտադրության կազմակերպումը տեղում կարող է լինել շահավետ և մրցունակ ներմուծողների նկատմամբ:

«Շուկայական մեխանիզմներով հնարավոր դարձնել և ապահովել այդ ապրանքների նկատմամբ պահանջարկը՝ տեղում արտադրության տեսանկյունից ոչ շահավետ և ներմուծվող ապրանքների պահանջարկի կրճատման հաշվին»,- ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանը նշեց նաև, որ ապրանքները, որոնց արտադրությունը տեղում կազմակերպելը շահավետ է և դրանք մրցունակ են շուկայում, սակայն գոյություն ունեցող նման արտադրությունների կարողությունները սահմանափակ են կամ տեղում նման արտադրություն չի կազմակերպվում, այդ ապրանքների արտադրության կազմակերպման կամ  արտադրական հզորությունների ավելացման համար կատարվելիք ներդրումները կարելի է հետգրել միջին ժամկետում:

Placeholder
Գործադիրի այս տարվա առաջին նիստը սկսվեց հանձնարարականներով