Ոսկե մեդալ սլովակ լուսանկարչին` Հայաստանի և Արցախի լուսանկարների համար
Մշակույթ
19:05 12/01/2017
Աշխարհ

Ոսկե մեդալ սլովակ լուսանկարչին` Հայաստանի և Արցախի լուսանկարների համար

Սլովակիայում անցկացվող ամենամյա լուսանկարչական մրցույթի սև-սպիտակ լուսանկարների ազատ թեմայով բաժնի  ոսկե մեդալակիր է դարձել Լիբոր Շպիմրը` Հայաստանում ու Արցախում կատարած լուսանկարների համար։  Մրցանակը ստանալուց հետո «Օրեր» ամսագրին և orer.eu -ին սլովակ նկարիչն ասել է, որ այս մրցանակի համար խորապես շնորհակալ է ողջ հայ ժողովրդին ու մարդկանց, ովքեր հատկապես Արցախում աջակցել են իրեն լուսանկարելու այն, ինչ ներկայացվել է մրցույթին։

Լուսանկարիչը նաև հայտնել է, որ ցանկություն ունի իր ոսկե մեդալը փոխանցել Արցախ։

Լիբոր Շպիմրը նաև Հայաստանի ու Արցախի մասին փաստագրագրական երկու ֆիլմի հեղինակ է։



Լուսանկարները վերցված են «Ֆոտոգրաֆեր.ն» -ից:

 

Placeholder
Ոսկե մեդալ սլովակ լուսանկարչին` Հայաստանի և Արցախի լուսանկարների համար