Ալիկ Սարգսյանը ցանկանում է դառնալ Արտակարգ իրավիճակների  նախարար. ՀԺ
Օրվա մամուլ
09:10 13/01/2017
Հայաստան

Ալիկ Սարգսյանը ցանկանում է դառնալ Արտակարգ իրավիճակների նախարար. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով,  նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը,  որը պաշտոնանկությունից հետո նշանակվեց  Սերժ Սարգսյանի խորհրդական,  ցանկանում է դառնալ Արտակարգ իրավիճակների  նախարար և փորձում է  ստանալ  վերջինիս «դաբրոն»:

Թերթը հիշեցնում է, որ այդ պաշտոնը թափուր մնաց  անցած տարեվերջին  Արմեն Երիցյանի մահից հետո և այժմ ժամանակավոր պաշտոնակատար է  փոխնախարար Հայկարամ  Մխիթարյանը:  Ալիկ Սարգսյանը թերթի հետ զրույցում ասել է, որ  իրեն այդ պաշտոնում նշանակելու վերաբերյալ  առաջարկություն չի արվել,  ինքը նման քննարկման մասին տեղյակ չէ:

Սարգսյանը, սակայն, չի հերքել, որ  եթե ԱԻ նախարարի պաշտոնը  զբաղեցնելու վերաբերյալ  առաջարկություն լինի,  ինքն այն կընդունի:

«Ես զինվորական մարդ եմ,  ինձ ուր ուղարկեն, կաշխատեմ:Եթե ասեմ ցանկություն չունեմ՝  դա ձևականություն կլինի,  բայց ինձ նման առաջարկ չի եղել:  Իսկ թե այդ խոսակցությունները որտեղից են գալիս,  չեմ կարող ասել»,- հավելել է նա:

Placeholder
Ալիկ Սարգսյանը ցանկանում է դառնալ Արտակարգ իրավիճակների նախարար. ՀԺ