ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa-ի հետ համատեղ ակցիա են հայտարարում
Տնտեսություն
16:09 13/01/2017
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa-ի հետ համատեղ ակցիա են հայտարարում

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա իր Visa քարտապանների համար, որոնք մասնակցում են Դուբայում Գնումների փառատոնին:

ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ գնումների փառատոնի ընթացքում վճարելով Visa քարտերով ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները հնարավորություն կստանան օգտվել լավագույն առաջարկներից ու զեղչերից բոլոր առևտրային կետերում և ժամանցի կենտրոններում:

Բացի այդ, փառատոնի անցկացման ընթացքում վճարելով Visa քարտերով ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան մինչև 25 % զեղչ Դուբայի Jumeirah հյուրանոցային ցանցում:  Առաջարկը գործում է մինչև 2017թ. հունվարի 28-ը: Մանրամասներ կարելի է գտնել այստեղ:

Աղբյուրը հայտնում է, որ թվով 22-րդ Գնումների փառատոնը անցնում է Դուբայում  2016 թ. դեկտեմբերի 26-ից մինչև 2017թ. հունվարի 28-ը: Այդ ժամանակահատվածում ԱՄԷ-ի մայրաքաղաքն ամբողջովին վերածվում է մի մեծ առևտրային հարթակի: Դուբայի հյուրերին սպասում են տարատեսակ շոուներ, մրցանակների խաղարկություններ և նվերներ:
 

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa-ի հետ համատեղ ակցիա են հայտարարում