Վարչապետ. Մի´ վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու
Քաղաքական
13:07 13/01/2017

Վարչապետ. Մի´ վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու

«Մեր գլխի վերևը ոչ մի բան կախված չէ, մենք ունենք ալտերնատիվ գազամուղ»:
Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարմանը խնդիրը Հայաստանը գլխին կախված դամոկլյան թրի ու խնդրի լուծման ուղղությամբ կառավարության քայլերի  մասին հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Վստահեցնում եմ ձեզ, Հայաստանի էներգետիկ անվտանգության գործակիցը շատ ավելի բարձր է, քան եվրոպական երկրների հիմնական մասի: Այս պահին որևիցե սպառնալիք մենք չունենք: Սակայն պետք է աշխատանեք էներգետիկ անվտանգության բարձացման ուղղությամբ»,-ասաց կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով մտահոգությանը, թե Հայաստան մատակարարվող գազի խողովակաշարը գնելու ցանկություն է հայտնել թշնամի համարվով Ադրբեջանը, Կարեն Կարապետյանն ասաց:

«25 տոկոսը ուզո՞ւմ են ադրբեջանցիները առնեն, թող առնեն: Որևիցե վտանգ մենք չենք ունենալու»,-ասաց վարչապետը:

Չի՞ պատրաստվում Հայաստանը գնել խողովակաշարի մի մասը հարցին, Կարեն Կարապետյանը պատասխանեց ՝ ոչ. «Մեզ պետք չի առնել: Այդ գումարներն այնքան տեղ ունենք դնելու: Այնպես որ մի´ վախեցեք,  ամեն ինչ լավ է լինելու: Անհոգ եղեք, ոչ մի բան մեզ չի սպառնալու»:

Placeholder
Վարչապետ. Մի´ վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու