Կառավարությունը կքննարկի «Նաիրիտ»-ը վերագործարկելու ցանկացած ծրագիր. վարչապետ
Տնտեսություն
18:04 13/01/2017
Հայաստան

Կառավարությունը կքննարկի «Նաիրիտ»-ը վերագործարկելու ցանկացած ծրագիր. վարչապետ

Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտ» գործարանը  վերագործարկելու ցանկացած ծրագիր, եթե նման ծրագրեր կլինեն: Այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Եթե լինի ծրագիր, մենք այն կնայենք, կքննարկենք»,- հավելեց վարչապետը:

Իսկ եթե չկա ծրագիր, ապա, ըստ վարչապետի, կառավարությունը չի վերագործարկելու «Նաիրիտ»-ը, որովհետև դրա համար  անհրաժեշտ ռեսուրսներ չկան: «Այսօր «Նաիրիտ»-ը լուծարելու հանձնաժողով է ձևավորվել: Թե ինչպես տեղի կունենա գործարանի լուծարման գործընթացը, հանձնաժողովը  քննարկում է այդ հարցերը:

 

Placeholder
Կառավարությունը կքննարկի «Նաիրիտ»-ը վերագործարկելու ցանկացած ծրագիր. վարչապետ