Իմ առօրյայում հիմա  որևէ անձնական հետաքրքրություն գոյություն չունի. Կարեն Կարապետյան
Հասարակություն
16:13 13/01/2017
Հայաստան

Իմ առօրյայում հիմա որևէ անձնական հետաքրքրություն գոյություն չունի. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե ի՞նչն է փոխվել, որ նա որոշեց դառնալ քաղաքական գործիչ, պատասխանեց, որ երկրի վիճակի համար անհանգստությունն է ստիպել:

«Յուրաքանչյուր կառավարիչի համար  ամենամեծ երջանկությունը կամ ամենաբարձրագույն հաճույք  կարող է լինել այն, եթե դու կարողանում ես ծառայել քո երկրին և արդյունք ցույց տալ: Իրականում բարդ է, անձնական կյանք չունեցող աշխատանք է: Ցավոք սրտի, իմ առօրյայում հիմա  որևէ անձնական հետաքրքրություն գոյություն չունի:  Երկու ռեժիմ է՝ կամ այստեղ եմ, կամ տեղաշորում փորձում եմ քնել»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Placeholder
Իմ առօրյայում հիմա որևէ անձնական հետաքրքրություն գոյություն չունի. Կարեն Կարապետյան