Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարցրեց, թե վարչապետը օլիգարխների հետ լեզու գտնո՞ւմ է, օրինակ կարո՞ղ է ասել՝ շաքարի գնին ձեռք չտաք կամ ալյուրի գինը մի թանկացրեք:
Վարչապետը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ դուք համարում եք, որ դա իմ գործառո՞ւյթն է»: Այնուհետև ավելացրեց. «Օլիգարխների հետ ինձ շատ հանգիստ եմ զգում, ապահով: Ես չգիտեմ այդ բառի տակ ինչ եք դնում, ապահով»:
Կարեն Կարապետյանի խոսքերով՝ կարագի, ալյուրի գները թանկացել են, սակայն ոչ ահագին:
Ըստ նրա՝ գնողունակությունն այս Ամանորին չի եղել ավելի վատ, քան անցածին:
«Այդ իսկ պատճառով, բոլոր այդ հաշիվները հաշվի առնելով՝ եթե շուկայում կա արձագանք, որը պետք է բերեր գնի փոփոխության, ուրեմն պետք է բերի գնի փոփոխության», - ասաց Կարեն Կարապետյանը: