Վարչապետը՝ Հյուսիս-հարավ ճանապարհի մասին
Տնտեսություն
17:06 13/01/2017
Հայաստան

Վարչապետը՝ Հյուսիս-հարավ ճանապարհի մասին

Արտաքին պարտքի բեռի ավելացման հաշվին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը շարունակելը լավագույն տարբերակը չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Հյուսիս-հարավ ճանապարհը մեզ համար շատ կարևոր է, եթե կառուցումը սկսել ենք, պետք է շարունակենք: Սակայն դա մեր արտաքին պարտքի բեռի ավելացման հաշվին անելը լավագույն տարբերակ չէ»,- նշեց Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքերով՝ քննարկում են և փորձում են գտնել պետություն-մասնավոր հատված  համագործակցության արդյունքում շարունակելու տարբերակներ:

Placeholder
Վարչապետը՝ Հյուսիս-հարավ ճանապարհի մասին