Կարեն Կարապետյան. Տուրիզմի ոլորտում ունենալու ենք հաջողություններ
Տնտեսություն
13:50 13/01/2017

Կարեն Կարապետյան. Տուրիզմի ոլորտում ունենալու ենք հաջողություններ

Կառավարության ղեկավարն այս ամսվա վերջին հանդիպումներ է նախատեսում բանկերի ու բիզնեսի ներկայացուցիչների  հետ՝  տուրիզմի ոլորտում ներդրումների ակտիվացման հարցով:

Հանդիպումներին նախորդել են բյուրոկրատական պրոցեսները՝ կոմիտեի ձևավորում, ծրագրի կազմում:

«Ես համոզված եմ, որ այս ոլորտում ունենալու ենք հաջողություններ: Ես գտնում եմ, որ Հայաստանը որպես տուրիստական միջավայր գնահատված է»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով, տուրիզմի ոլորտում զարգացմանը նպաստող արագ ու լուրջ փոփոխությունների ցանկություն կա, բացթողումներ եղել են:

«Բայց կրիտիկական, անհանգստացնող պատճառ չունենք: Հենց նման պատճառ ունենանք, կսկսենք որոշակի գործողություններ անել»,-ասաց կառավարության ղեկավարը:

Placeholder
Կարեն Կարապետյան. Տուրիզմի ոլորտում ունենալու ենք հաջողություններ