Րաֆֆի Հովհաննիսյանը  կվերադառնա  ԱՄՆ-ից` կանխելու  «Ժառանգության» վերջնական փլուզումը. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:53 13/01/2017

Րաֆֆի Հովհաննիսյանը կվերադառնա ԱՄՆ-ից` կանխելու «Ժառանգության» վերջնական փլուզումը. «Ժամանակ»

Ինչ ձևաչափով կամ առհասարակ կմասնակցի՞  «Ժառանգությունը»  խորհրդարանական ընտրություններին՝  պարզ կդառնա առաջիկա օրերին:  Կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը  այսօր մեկ շաբաթով կվերադառնա  ԱՄՆ-ից, որպեսզի  փորձի կասեցնել  «Ժառանգության» վերջնական փլուզումը. գրել է «Ժամանակ»-ը:

 Արդեն հայտնի է, որ կուսակցության վարչության  շարքերը առաջիկայում  լքելու է  Անահիտ Բիշարյանը:  Զարուհի Փոստանջյանն արդեն դուրս գալու որոշում ունի:  Նա ծրագրում է առաջիկա ընտրություններին առանձին  մասնակցելու ձևաչափ գտնել,  իսկ Արմեն Մարտիրոսյանը  շարունակում է տարբեր քաղաքական ուժերի  և դաշինքների հետ բանակցել  իր մասնակցությունը ապահովելու համար:

Placeholder
Րաֆֆի Հովհաննիսյանը կվերադառնա ԱՄՆ-ից` կանխելու «Ժառանգության» վերջնական փլուզումը. «Ժամանակ»