Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի առաջնությունների մեկնարկը տրված է
Սպորտ
17:09 13/01/2017
Հայաստան

Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի առաջնությունների մեկնարկը տրված է

Տեղի են ունեցել Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի առաջնությունների առաջին տուրի պարտիաները: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:

Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի գործող չեմպիոն Զավեն Անդրիասյանը սև խաղաքարերով առավելության է հասել Սամվել Տեր-Սահակյանի նկատմամբ: Առաջին տուրում Տիգրան Լ. Պետրոսյանի նկատմամբ կարևոր հաղթանակ է տոնել Ռոբերտ Հովհաննիսյանը: Մրցաշարը հաղթանակով է մեկնարկել նաև Հովհաննես Գաբուզյանը, ով առավելության է հասել Կարեն Գրիգորյանի նկատմամբ:

Աշխարհի մինչև 18 տարեկանների չեմպիոն Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի է խաղացել աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանի հետ: Ոչ-ոքի արդյունք է գրանցվել նաև Տիգրան Հարությունյան-Արման Փաշիկյան պարտիայում:

Կանանց մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիա Գևորգյանը մրցում էր 2015 թ. չեմպիոնուհու` Սուսաննա Գաբոյանի հետ: Սկզբունքային պարտիայում ուժեղ է գտնվել Գևորգյանը: Առաջին տուրում հաղթանակներ են տոնել նաև Մարիամ Ավետիսյանը, Արփինե Գրիգորյանն ու Աննա Հայրապետյանը: Միակ ոչ-ոքին գրանցվել է Արմինե Բաբայան-Աննա Սարգսյան պարտիայում:

Placeholder
Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի առաջնությունների մեկնարկը տրված է