Կարեն Կարապետյանն ամփոփում է վարչապետի պաշտոնում իր աշխատանքի 100 օրը
Քաղաքական
12:42 13/01/2017
Հայաստան

Կարեն Կարապետյանն ամփոփում է վարչապետի պաշտոնում իր աշխատանքի 100 օրը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով վարչապետի պաշտոնում իր աշխատանքի 100 օրը՝ նշեց, որ այսօրվա ասուլիսին չափազանց լուրջ են պատրաստվել:

«ՀՀ կառավարության 100 օրվա հաշվետվությունը պատահականորեն կազմել է 100 էջ, խնդրել եմ իմ գործընկերներին, որպեսզի հակիրճ ներկայացնենք, բայց դա էլ կազմել է 35 էջ»,- ասաց վարչապետը:

Այնուհետև Կարեն Կարապետյանը նշեց, որ բոլորին ցանկանում է մաքսիմալ արդյունավետ աշխատանք:

«Չափազանց կարևորում եմ, որ մենք կարողանանք ստեղծել նորմալ աշխատանքային հարաբերություններ: Մեր կառավարության աշխատանքում չափազանց կարևոր է, որ հասարակության բոլոր շերտերի հետ կարողանանք հետադարձ կապ ապահովել, կարողանանք մաքսիմալ շահագրգռել, որպեսզի իրենք մասնակից լինեն այն գործողություններին, փոփոխություններին, որոնք մենք նախաձեռնում ենք»,,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հակիրճ ներկայացրեց իր 100 օրվա պաշտոնավարման աշխատանքը, ներկայացրեց պետական կառավարման ախտորոշումը, թե ինչ է արվել:  Նա իր զեկույցում անդրադարձ կատարեց առողջապահական համակարգին, ռազմավարական կենտրոնի ստեղծմանը, արդարադատության ոլորտին, գյուղատնտեսության ոլորտին, ինչպես նաև ներկայացրեց տնտեսության զարգացման տեսլականը:
 

Placeholder
Կարեն Կարապետյանն ամփոփում է վարչապետի պաշտոնում իր աշխատանքի 100 օրը