Samsung-ի ղեկավարի հարցաքննությունը տևել է 22 ժամ
Իրավունք
11:07 13/01/2017
Աշխարհ

Samsung-ի ղեկավարի հարցաքննությունը տևել է 22 ժամ

Samsung Electronics կորպորացիայի նախագահի որդի Լի Չժե Յոնի հարցաքննությունը՝ կապված կոռուպցիոն սկանդալի հետ, տևել է 22 ժամ։ Նա արդեն մի քանի տարի է ինչ կատարում է ընկերության ղեկավարի պարտականությունները՝ հոր հիվանդության պատճառով։

«Ռիա նովոստի»-ն գրում է, որ հարցաքննությունը սկսվել է հինգշաբթի առավոտյան և ավարտվել ուրբաթ առավոտյան։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լի Չժե Յոնը հարցաքննության էր կանչվել հատուկ հանձնաժողովի կողմից, որը զբաղվում է երկրի նախագահի մասնակցությամբ կոռուպցիոն գործի հետաքննությամբ։  Քննիչները դեռևս որոշում չեն ընդունել Լի Չժե Յոնի ձերբակալման վերաբերյալ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լի Չժե Յոնը հարցաքննությանը հայտարարել է, որ նախագահ Պակ Կին Հեն ստիպել է իր ընկերությանը միջոցներ հատկացնել կազմակերպություններին, որոնք կապված են իր ընկերուհու և սկանդալի գլխավոր անձի հետ։

Քննիչները կարծում են, որ Samsung Electronics-ը նախագահի ընկերուհու կողմից ղեկավարվող գերմանիայում գտնվող ընկերության հաշվին փոխանցել է մոտ 18 մլն դոլար՝ իբրև խորհրդատվական ծառայությունների համար, սակայն իրականում այդ միջոցներն ուղղվել են ձիերի ձեռքբերմանն ու նրա դուստրերի ուսուցմանը։ Բացի այդ, կորպորացիան մոտ 17 մլն դոլար է տրամադրել երկու ոչ կառավարական հիմնադրամների, որոնք կառավարել է Ցոյ Սուն Սիլը։

Placeholder
Samsung-ի ղեկավարի հարցաքննությունը տևել է 22 ժամ