Թուրք դիվանագետ. Վրաստանի ամենախոշոր ներդրողները թուրքական ընկերություններն են
Քաղաքական
17:27 14/01/2017
Տարածաշրջան

Թուրք դիվանագետ. Վրաստանի ամենախոշոր ներդրողները թուրքական ընկերություններն են

Վրաստանում ամենախոշոր ներդրումներ իրականացնողները շարունակում են մնալ թուրքական ընկերությունները: Վրացական լրատվամիջոցի փոխանցմամբ, հայտարարել է Բաթումիում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Յասին Թեմիզկան:

Նրա խոսքով, քաղաքական փոխգործակցության բարձր մակարդակը բարենպաստ ազդեցություն է թողնում երկկողմ հարաբերությունների ոլորտում:

«Թուրքական ընկերություններն ակտիվորեն կապիտալ են ներդնում ոչ միայն  Վրաստանի մայրաքաղաքում, այլև տարբեր շրջաններում»,-ասել է դիվանագետը:

Նրա ներկայացրած տվյալների համաձայն, միայն Աջարիայի տարածքում բացված 400 թուրքական ձեռնարկություններում աշխատում է 20 հազար տեղացի:

«Աջարիայում թուրք ներդրողները կառուցել են հինգաստղանի  4 հյուրանոց, հինգ գործարան, հիվանդանոցներ»,-ասել է նա:

 

Placeholder
Թուրք դիվանագետ. Վրաստանի ամենախոշոր ներդրողները թուրքական ընկերություններն են