Հայ օպերային երգիչները՝  Քովենթ Գարդենում
Մշակույթ
15:49 14/01/2017
Աշխարհ

Հայ օպերային երգիչները՝ Քովենթ Գարդենում

Տենոր Լիպարիտ Ավետիսյանը, սոպրանո Անուշ Հովհաննիսյանը, սոպրանո Հրաչուհի Բասենցը և սոպրանո Լիաննա Հարությունյանը միաժամանակ հանդես կգան Լոնդոնի հանրահայտ Քովենթ Գարդեն Թագավորական օպերային թատրոնում։ orer.eu կայքը գրում է, որ Երևանի պետական կոնսերվատորիայի երբեմնի սաներն այսօր ապրում և ստեղծագործում են Եվրոպայի տարբեր քաղաքներում, ելույթներ են ունենում աշխարհի տարբեր բեմահարթակներում, սակայն հունվարի 21-ից մինչև մարտի 2-ը հանդես կգան Քովենթ Գարդենում բեմադրված ներկայացումներում։ 

Հունվար 28-ին  հայազգի տենոր Լիպարիտ Ավետիսյանը կկատարի Ալֆրեդի դերը Վերդիի «Տրավիատա» օպերայում։ Նա այս պատվին է արժանացել՝ ստանալով Dame Kiri Te Kanawa հիմնադրամի մրցանակը։

Սոպրանո Անուշ Հովհաննիսյանը վերադառնում է այս թատրոն մեներգով՝ Քովենթ գարդեն Թագավորական Բալետի բարձր գնահատված Ուլֆի գործերի ներկայացմանը՝  «Woold Works» ժամանակակից բալետում։ Բեմադրող խորեոգրաֆն է աշխարհահռչակ բալետմեյստր Վայն Մաքգրեգորը, իսկ ներկայացումները ծրագրված են հունվարի 21-ին, փետրվարի 2-ին, 4-ին, և 8-ին։

Գերմանական Նյուրենբերգի օպերային թատրոնի պրիմա, սոպրանո Հրաչուհի Բասենցը կկատարի Ադրիանայի դերերգը Չիլեայի «Ադրիանա Լեկուվրոր» օպերայում՝ իր դերը կիսելով օպերային աստղ Անջելա Գեորգեույի հետ։ Ներկայացումները ծրագրված են փետրվարի 21-ին և մարտի 2-ին։

Սոպրանո Լիաննա Հարությունյանը նույնպես վերադառնում է Լեոնորայի դերերգով Վերդիի «Տրուբադուր»՚ օպերայում։ Լիաննայի ելույթները նախատեսված են հունվարի 26-ին, 28-ին, 31-ին և փետրվարի 3-ին, 6-ին և 9-ին։

 

Placeholder
Հայ օպերային երգիչները՝ Քովենթ Գարդենում