Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Պենտալա Հարիկրիշնան է
Սպորտ
17:50 14/01/2017
Հայաստան

Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Պենտալա Հարիկրիշնան է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է տարվա առաջին շախմատային ուժեղագույն մրցաշարում` Նիդերլանդներում ընթացող «Տատա Սթիլ» մրցաշարում:

Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը հնդիկ Պենտալա Հարիկրիշնան է: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:

Մյուս զույգերը կկազմեն՝

Ադհիբան-վան Վելի
Էլյանով-Ռապորտ
Կարյակին-Գիրի
Սո-Կարլսեն
Վոյտաշեկ- Նեպոմնյաշչի
Անդրեիկին-Վեյ Յի

Մրցաշարի առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն հունվարի 14-ին, Երևանի ժամանակով ժամը 16:30-ին:

Placeholder
Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Պենտալա Հարիկրիշնան է