Վերամշակող ընկերությունները պարտքերի մարման ժամանակացույցներ են կազմել
Տնտեսություն
17:59 14/01/2017
Հայաստան

Վերամշակող ընկերությունները պարտքերի մարման ժամանակացույցներ են կազմել

 «Մեր հիմնական մտահոգությունն է, որպեսզի գյուղացու հոգսը լինի միայն որակով գյուղմթերք արտադրելը, և նա վստահ լինի, որ մթերքի իրացման խնդիր չի ունենալու, հակառակ պարագայում կվտանգենք գյուղատնտեսության զարգացումը՝ հետընթաց արձանագրելով»,- մի շարք վերամշակող ընկերությունների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Անդրադառնալով նախորդ տարիներին կատարված մթերումների դիմաց չկատարված պարտավորությունների խնդրին՝ գյուղատնտեսության նախարարը հորդորել է վերամշակողներին հնարավորինս սեղմ ժամկետում մարել գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերը:

ԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, վերամշակող ընկերությունները  2016 թվականին գյուղացիական տնտեսությունների հանդեպ ունեն 1505.6 մլն դրամի ֆինանսական պարտավորություն, իսկ 2015 թվականի մթերումների  դիմաց  պարտքը կազմում է  105.6 մլն դրամ:

Վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ կազմել են մարման ժամանակացույցներ, որոնց  համաձայն  կիրականացվեն մարումները: 

 

Placeholder
Վերամշակող ընկերությունները պարտքերի մարման ժամանակացույցներ են կազմել