2016 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է
Տնտեսություն
15:16 14/01/2017
Հայաստան

2016 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է

2016 թվականին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 2 մլն 105 հազար  540 ուղևոր` 2015 թվականի նույն ժամանակահատվածի 1 մլն 879 հազար  667 ուղևորի համեմատ:

Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից, նշված ժամանակահատվածում Հայաստան է ժամանել  1 057 387 մարդ` 2015 թվականի 935 294-ի դիմաց:

Հունվար-դեկտեմբերին Հայաստանից մեկնել է  1 048 153 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 103 հազար 780-ով:

Քաղավիացիայի հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարի  «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 18 269  տոննա բեռ, իսկ 2015թ-ին՝ 10 123   տոննա: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտահանվել է  13 784 տոննա բեռ (2015թ-ին՝  6 607 տոննա), ներկրվել`4 485  տոննա բեռ (2015թ-ին՝  3 516 տոննա):

Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում 2016 թվականին   կազմել է 9 266` 2015թ-ի  9 012-ի դիմաց:

Նշենք նաև, որ «Շիրակ» օդանավակայանով էլ նշված ժամանակահատվածում Հայաստան է ժամանել  5 828, մեկնել`6 593 մարդ:

Placeholder
2016 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է