«Ազատություն Լապշինին». Ակցիա Բելառուսի դեսպանատան դիմաց
Իրավունք
14:25 16/01/2017

«Ազատություն Լապշինին». Ակցիա Բելառուսի դեսպանատան դիմաց

Հայաստանում  Բելառուսի դեսպանատան դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ՀՅԴ Նիկոլ Աղբալյան երիտասարդական միության անդամները: Նրանք պահանջում էին տուրք չտալ Ադրբեջանին ու Բելառուսում ձերբակալված հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինին չարտահանձնել:

«Ազատություն Լապշինին», «Ղարաբաղը Ադրբեջան չէ» այս ու այլ գրություններ պարունակող ցուցապաստառներով նրանք հասել էին Առինջում տեղակայված դեսպանատուն:

Հիշեցնենք, որ Լապշինը 2011 և 2012 թվականներին այցելել է Արցախ, գրել իր տպավարությունները:

Դեսպանատան որևէ աշխատակից ակցիայի մասնակիցների հետ հանդիպման  չի իջել: Դեսպանին ուղղված նամակը նրանք թողել են մուտքի մոտ, գրությունները փակցրել դեսպանատան պատերին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ բելառուս գործընկերներին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կոչ էր արել  պաշտպանել բլոգերի իրավունքները և ցուցաբերել իրավական աջակցություն:













 

Placeholder
«Ազատություն Լապշինին». Ակցիա Բելառուսի դեսպանատան դիմաց