Դավիթ Լոքյանի ընտանիքը մի քանի ՀԷԿ-եր ունի. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:00 17/01/2017

Դավիթ Լոքյանի ընտանիքը մի քանի ՀԷԿ-եր ունի. «Ժողովուրդ»

ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարար  Դավիթ Լոքյանի  ընտանիքը ապրում և գոյատևում է  ոչ միայն  նախարարի ստացած աշխատավարձով, այլև  ՀԷԿ-երից ստացված գումարով:  «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ  ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման  նախարար  Դավիթ Լոքյանը  Քարվաճառում  ՀԷԿ ունի,  որի տնօրինման աշխատանքներով  զբաղվում է իր քրոջ որդին՝  Հակոբը: 

Դ. Լոքյանը «Ժողովուրդ»-ի հետ  զրույցում հաստատել է ՀԷԿ  ունենալու փաստը՝  ասելով, որ ինքը  Քարվաճառում գտնվող ՀԷԿ-ի միայն 5 տոկոս  բաժնեմասի սեփականատերն է:  Իսկ Դավիթ Լոքյանի երիտասարդ որդին՝  Սերգեյ Լոքյանը,  «Այուդի-Լոս» և  «Սևադալ ՀԷԿ» ընկերությունների հիմնադիրն է: 

«Նշենք, որ Քարինջ գյուղից  ոչ հեռու՝  Իքատակ կոչվող  հանդամասում,  Մարցիգետին է միանում  Սառնաղբյուր վտակը,   որից սնվում է փոքր ՀԷԿ:  Այն պաշտոնապես շահագործում է  «Այուդի-Լոս»-ը:  Հավելենք, որ ՀԷԿ-երը մեր երկրում  գերշահույթ ապահովող  բիզնեսի ճյուղերից մեկն են»,-գրել է թերթը:

Placeholder
Դավիթ Լոքյանի ընտանիքը մի քանի ՀԷԿ-եր ունի. «Ժողովուրդ»