Չինաստանում Բուդդայի արձանը դուրս է եկել ջրի տակից
Մշակույթ
11:30 17/01/2017
Աշխարհ

Չինաստանում Բուդդայի արձանը դուրս է եկել ջրի տակից

Չինաստանի արևելքում ջրամբարում ջրի մակարդակի իջեցումից հետո հայտնաբերվել է Բուդդայի հնագույն արձանը:  Ռիա նովոստին գրում է, որ վերանորոգման աշխատանքների ժամանակ ջրամբարում ջրի մակարդակն իջել է 10 մետրով, ինչի արդյունքում ջրի մակերեսին է հայտնվել Բուդդայի ժայռափոր արձանը:

Արձանն առաջինը հայտնաբերել են տեղի բնակիչները, այժմ գտածոն ուսումնասիրում են հնագետները: Նրանք ենթադրում են, որ արձանը ստեղծվել է Մին դինաստիայի ժամանակաշրջանում (1368-1644 թթ.), ավելի քան 350 տարեկան է:

Գիտնականների կարծիքով, ջրամբարի հատակին՝ Բուդդայի ոտքերի մոտ, գտնվում է հնագույն տաճար: Հնագետները մտադիր են ուսումնասիրել այն ստորջրյա սարքավորումների միջոցով:

Placeholder
Չինաստանում Բուդդայի արձանը դուրս է եկել ջրի տակից