Ռոբերտ Քոչարյանն ԱՄՆ-ում  տուն է գնել և հիմնականում  այնտեղ է  բնակվում. ՀԺ
Օրվա մամուլ
08:42 17/01/2017

Ռոբերտ Քոչարյանն ԱՄՆ-ում տուն է գնել և հիմնականում այնտեղ է բնակվում. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով,  Ռոբերտ Քոչարյանը հիմնականում  Ամերիկայի Միացյալ Նահանգներում է  բնակվում:  Մամուլի հրապարակումների համաձայն,  նա այնտեղ շքեղ տուն է գնել և  կյանքի մեծ մասն ընտանիքով  այնտեղ է անցկացնում:

 «Ի դեպ, կարծիք կա, որ  նա Հայաստանից մեկնել է  հատկապես այն պատճառով, որ  ցույց տա,  թե ընդհանրապես չի  խառնվում  ներքաղաքական և  նախընտրական գործընթացներին: 

Հիշեցնենք, որ  նրա անվան հետ է կապվում  Վարդան Օսկանյանի «Համախմբում»  կուսակցությունը: Կարծիք կա, որ  Քոչարյանի հետ որոշակի քաղաքական  պայմանավորվածություն ունեն  Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ  ուժ» կուսակցությունը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու  այլք:  Եվ հեռու մնալով Քոչարյանը չի ցանկանում վնասել  այս ուժերին,  քանի որ իր անունը բացասական ազդեցություն կարող է թողնել սույն ուժերի վրա»,-հավելել է թերթը: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Ռոբերտ Քոչարյանն ԱՄՆ-ում տուն է գնել և հիմնականում այնտեղ է բնակվում. ՀԺ