Հայ  զինծառայողները մասնակցում են Վրաստանի լեռներում անցկացվող զորավարժություններին
Քաղաքական
16:33 17/01/2017
Տարածաշրջան

Հայ զինծառայողները մասնակցում են Վրաստանի լեռներում անցկացվող զորավարժություններին

Հայ և վրացի զինծառայողները մասնակցում են 25-օրյա համատեղ զորավարժությունների, որոնք մեկնարկել են Իմերեթի շրջանի Սաչխերե լեռնային նախապատրաստական դպրոցում: Այս մասին գրում է Sputnik-georgia-ն՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությունը:

Համաձայն աղբյուրի, համատեղ զորավարժություններին հայ զինծառայողների մասնակցության  մասին որոշում կայացվել է 2016-ի դեկտեմբերին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցի ժամանակ: Զորավարժություններին մասնակցում են նաև զինծառայողներ Լիտվայից, Ֆրանսիայից, ընդհանուր առմամբ 14 մարդ:

Ձմեռային զորավարժությունը բաղկացած է երկու փուլից: Առաջին փուլում լեռնային ռելիեֆում կրակային պատրաստվածության բարելավումն է, երկորդ փուլում լեռնադահուկային հանգստավայր Գուդաուրիում կիրականցվեն ձնահոսքի հետևանքով «տուժածների» որոնողական, տարհանման աշխատանքներ:

Զորավարժությունների ավարտից հետո մասնակիցները կստանան հավաստագրեր:

Placeholder
Հայ զինծառայողները մասնակցում են Վրաստանի լեռներում անցկացվող զորավարժություններին