Վրաստանի նախագահին դուր չի գալիս Հայաստան գազ մատակարարելու վերաբերյալ «Գազպրոմ»-ի հետ կնքած փաստաթուղթը
Քաղաքական
18:00 17/01/2017
Տարածաշրջան

Վրաստանի նախագահին դուր չի գալիս Հայաստան գազ մատակարարելու վերաբերյալ «Գազպրոմ»-ի հետ կնքած փաստաթուղթը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին հայտարարել է, որ Հայաստան գազ մատակարարելու պայմանների վերաբերյալ Վրաստանի կառավարության ու «Գազպրոմ» ռուսական ընկերության միջև կնքված համաձայնագիրը վնաս կհասցնի իր  երկրին: Այս մասին գրում են վրացական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ վրացական կողմը համաձայնել էր, որ ռուսական ընկերությունը Հայաստան գազի տարանցման դիմաց վճարի գումարով, ոչ թե գազով: Բացի այդ, հազար խմ գազի դիմաց նախկին 215 դոլարի դիմաց Վրաստանը ռուսական գազի դիմաց կվճարի 185 դոլար:

«Նման համաձայնագրի կնքումը վնասում է երկրի էներգոհամակարգը, տուժել են Վրաստանի քաղաքական ու տնտեսական շահերը: Վերջնական արդյունքում տարբեր ոլորտներում մենք իրավիճակի վաթարացում ունեցանք, ինչը կարող է հանգեցնել մի  շարք խնդիրների»,-լրատվամիջոցներին Վրաստանի նախագահի տեսակետը փոխանցել է նրա խոսնակը՝ Էկա Միշվելաձեն:

Նախագահը երկրի օրենսդիր մարմնին կոչ է արել համապատասխան միջոցներ ձեռնարկել.
«Երկրի առաջին դեմքը՝ նախագահը օրենսդիր մարմնին կոչ է անում իրականացրել սահմանադրական իր պարտավորութունները՝ ուժեղացնել վերահսկողական գործառույթները, ինչպես նաև առաջարկել մի ծրագիր, որը հնարավորություն կտա հաղթահարել ու նվազագույնի հասցնել ակնկալվող վտանգներն ու սպառնալիքները»:

 

Placeholder
Վրաստանի նախագահին դուր չի գալիս Հայաստան գազ մատակարարելու վերաբերյալ «Գազպրոմ»-ի հետ կնքած փաստաթուղթը