Ավետիք Իշխանյան. Գագիկ Ծառուկյանն իշխանությունների  թույլտվությամբ է վերադառնում. «Առավոտ»
Օրվա մամուլ
09:01 18/01/2017

Ավետիք Իշխանյան. Գագիկ Ծառուկյանն իշխանությունների թույլտվությամբ է վերադառնում. «Առավոտ»

«Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր կեցվածքի  ժամանակավոր դադարը  կախված է եղել իշխանությունների կամքից»,-«Առավոտ»-ի հետ զրույցում  մեկնաբանելով  ԲՀԿ նախկին առաջնորդ  Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն  վերադառնալու մասին հայտարարությունը՝  ասել է իրավապաշտպան  Ավետիք Իշխանյանը:

 «Հիմա նրա վերադարձն արդյոք իր ցանկությա՞մբ է, թե  իշխանությունների հերթական  թույլտվությամբ:  Կարծում եմ՝  իշխանությունների թույլտվությամբ:  Թե ինչ հաշվարկ ունեն իշխանությունը և  Սերժ Սարգսյանը՝  դժվարանում եմ ասել»,- հավելել է  Ավետիք Իշխանյանը:

Բնորոշումները, թե  Գագիկ Ծառուկյանը ժողովրդի խնդրանքով է վերադառնում,  Ավետիք Իշխանյանը «լիրիկա» է որակել:

Placeholder
Ավետիք Իշխանյան. Գագիկ Ծառուկյանն իշխանությունների թույլտվությամբ է վերադառնում. «Առավոտ»