Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եգիպտոսի կառավարությունն ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մուհամեդ Աբուտրիկային ընդգրկել է ահաբեկիչների ցուցակում` երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» իսլամական շարժման հետ ենթադրյալ կապի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Ցուցակում հայտնված ցանկացած անձ զրկվում է արտասահման մեկնելու իրավունքից, սառեցվում են հաշիվներն ու անձնագրի գործածությունը: Ֆուտբոլիստի փաստաբան Մուհամեդ Օսմանի խոսքերով` Աբուտրիկային պաշտոնապես չեն տեղեկացրել մեղադրանքի մասին և իրենք մտադիր են բողոքարկել որոշումը:
2015 թ. Եգիպտոսի իշխանությունները սառեցրել էին նաև այն տուրիստական ընկերության հաշիվները, որի համասեփականատերն էր Աբուտրիկան: Պատճառաբանվել էր, որ նա ֆինանսական աջակցություն է ցուցաբերում «Մուսուլման-եղբայրներ» շարժմանը: Ֆուտբոլիստը հերքում է բոլոր այս մեղադրանքները:
Հիշեցնենք, որ Աբուտրիկան Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության կրկնակի չեմպիոն է (2006, 2008): 2007 և 2008 թթ. ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի վարկածով ճանաչվել է աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստ: