Հայրիկյանը նամակ է գրել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ առաջարկելով համագործակցել. «Առավոտ»
Օրվա մամուլ
08:47 18/01/2017

Հայրիկյանը նամակ է գրել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ առաջարկելով համագործակցել. «Առավոտ»

ԱԻՄ առաջնորդ  Պարույր Հայրիկյանը «Առավոտ»-ի հետ զրույցում  հայտնել է, որ  Լևոն Տեր-Պետրոսյանին նամակ է գրել ու առաջարկել համագործակցել.«Թող բարի լիներ՝ պատասխաներ: Դիմել ենք՝  միասնական ճակատով հանդես գալու կոչով»: Թերթի հարցին՝  չի՞ արձագանքել Տեր-Պետրոսյանը,  նա պատասխանել է. «Մերոնք չեն ասել:  Որ արձագանքած լիներ, կասեին, ես այստեղ չէի»:

Թերթի դիտարկմանը՝  որ լուրջ առճակատումներ ունեին  Տեր-Պետրոսյանի հետ, նա պատասխանել է, որ  նույնիսկ այդ դեպքում է գնացել դրան.«Նշանակություն չունի: Տվյալ դեպքում դու ասում ես՝  ինչ հարցեր ունենք՝  դրա մասին կխոսենք,  ինչ տարաձայնություններ ունենք,  դրա մասին պառլամենտում էլ կարելի է  նույնիսկ խոսել, բայց այս նպատակը՝  ժողովրդավարական Հայաստանը,  ամեն ինչից վեր է»:

Placeholder
Հայրիկյանը նամակ է գրել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ առաջարկելով համագործակցել. «Առավոտ»