Վրացական ՀԿ-ները պահանջում են հրապարակել Հայաստանին գազի մատակարարման պայմանների վերաբերյալ փաստաթուղթը
Տնտեսություն
17:30 18/01/2017

Վրացական ՀԿ-ները պահանջում են հրապարակել Հայաստանին գազի մատակարարման պայմանների վերաբերյալ փաստաթուղթը

Վրաստանում գործող մոտ 8 տասնյակ հասարակական կազմակերպություններ կառավարությունից պահանջում են հրապարակել Վրաստանի միջոցով Հայաստանին գազ մատակարարելու պայմանների վերաբերյալ վրացական կողմի ու ռուսական «Գազպրոմ» ընկերության միջև կնքված փաստաթուղթը: 

«Ռուսաստանի և Վրաստանի միջև նման բնույթի պայմանագրի կնքումը չի կարող դիտարկվել միայն կոմերցիոն շրջանակում, քանի որ Ռուսաստանը մեր երկիրը օկուպացրել է»,- Apsny.ge-ի փոխանցմամբ, ասել է Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի գործդիր տնօրեն Նինո Էվգենիձեն:

Կառավարության ուղերձում քաղաքացիական սեկտորը նշել է այն վտանգները, որոնք կարող են հասցնել ռուսական կողմի հետ կնքված փաստաթղթում կատարված փոփոխությունները:

«Անհասկանալի է, երբ մեզ ասում են, որ փաստաթուղթը հանդիսանում է կոմերցիոն գաղտնիք: Եվ դա այն պարագայում, երբ Ռուսաստանը օկուպանտ է: Դա պարտվողական համաձայնագիր է, որը կարող է վնաս հասցնել Վրաստանին»,-ասել է ՀԿ-ներից մեկի ներկայացուցիչ Լաշա Թուգուշին:

Աղբյուրը հիշեցնում է, որ անցած շաբաթ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարեց, որ երեք փուլից կազմված բանակցութուններից հետո կառավարությունը ռուսական ընկերության հետ համաձայնագիր կնքել այն մասին, թե ինչ պայմաններով պետք է ռուսական գազը Վրաստանի տարածքով հասնի Հայաստան: 

Գումարի չափը, որ պետք է վճարի ռուսակա կողմը Վրաստանին, չի հրապարակվել, պատճառաբանելով, որ դա կոմերցիոն գաղտնի է: Նշվում է, որ կառավարությունը խոստովանել է, որ նախկինում սահմանված 10 տոկոսից քիչ է վճարելու:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի նախագահն էր մտահոգություն հայտնել համաձայնագրի վերաբերյալ:

«Նման համաձայնագրի կնքումը վնասում է երկրի էներգոհամակարգը, տուժել են Վրաստանի քաղաքական ու տնտեսական շահերը»,-ասել էր նա:

Placeholder
Վրացական ՀԿ-ները պահանջում են հրապարակել Հայաստանին գազի մատակարարման պայմանների վերաբերյալ փաստաթուղթը