Արոնյան-Նեպոմնյաշչի պարտիան խաղաղ ելք է ունեցել
Սպորտ
15:38 18/01/2017

Արոնյան-Նեպոմնյաշչի պարտիան խաղաղ ելք է ունեցել

Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է  «Տատա Սթիլ» շախմատի մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:  Մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանի մրցակիցն էր ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին:  Պարտիայի 28-րդ քայլին կողմերը համաձայնվել են կիսել միավորը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:

Չորրորդ տուրում մրցաշարի առաջատար Պավել Էլյանովը հաղթանակ է տոնել Ադհիբան Բաշկարանի նկատմամբ: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն էլ առավելության է հասել Վեյ Յիի նկատմամբ: Իր պարտիան հաղթանակով է ավարտել նաև Ուեսլի Սոն: Գիրի – Անդրեյկին, Ռապորտ-Վոյտաշեկ և Հարիկրիշնա -Կարյակին խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Այս տուրից հետո առաջատարը Պավել Էլյանովն է, ով ունի 3.5 միավոր: Նրանից կեսական քայլ են հետ մնում Մագնուս Կարլսենն ու Ուեսլի Սոն: Լևոն Արոնյանը վաստակել է 2 միավոր և ընթանում է 8-րդ հորիզոնականում: 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցն  է մրցաշարի առաջատար Պավել Էլյանովը:
 

Placeholder
Արոնյան-Նեպոմնյաշչի պարտիան խաղաղ ելք է ունեցել