ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի  «Ծառուկյան դաշինք» անունով. ՀԺ
Օրվա մամուլ
08:46 19/01/2017

ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան դաշինք» անունով. ՀԺ

Ազգային  ժողովի պատգամավոր  Գագիկ Ծառուկյանին պատկանող  «Երևանի գինու, օղու կոմբինատի» շենքում  գտնվող  գրասենյակում  երեկ երեկոյան տեղի է ունեցել  Ծառուկյանի և ԲՀԿ-ականների  պաշտոնական առաջին հանդիպումը:

 Հանդիպումից հետո ԲՀԿ-ական պատգամավոր  Լյովա խաչատրյանը  «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է, որ  ընդամենը մի քանի օրից տեղի կունենա  ԲՀԿ համագումարը,  որի ժամանակ Ծառուկյանը կվերընտրվի  կուսակցության նախագահի պաշտոնում:  ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի  «Ծառուկյան դաշինք»  անունով,  իսկ դաշինքի շտաբի պետը կլինի  Վերահսկիչ պալատի  նախագահ Իշխան զաքարյանը: Հիշեցնենք, որ վերջինս  նախօրեին հայտարարել էր, թե  լինելու է Ծառուկյանի կողքին:  Լյովա Խաչատրյանը երեկ թերթի թղթակցին ասել է, որ  արդեն սկսում են  իրենց  ռեյտինգային ցուցակների կազմումը:

Placeholder
ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան դաշինք» անունով. ՀԺ