ՀՀ քաղաքացիները շուտով կկարողանան գնալ Դուբայ առանց մուտքի արտոնագրի. ՀԺ
Օրվա մամուլ
09:08 19/01/2017
Հայաստան

ՀՀ քաղաքացիները շուտով կկարողանան գնալ Դուբայ առանց մուտքի արտոնագրի. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրել է, որ կառավարության հինգշաբթի կայանալիք նիստում  արտգործնախարար  Էդվարդ Նալբանդյանը  կներկայացնի  կառավարության որոշման մի  նախագիծ,  որով Արաբական միացյալ Էմիրություններ  ՀՀ քաղաքացիների  մուտքի արտոնագրային  ռեժիմը կվերացվի:  Այս որոշումից հետո պետք է երկու երկրների կառավարությունները ստորագրեն  համաձայնագիր  վիազային ռեժիմը վերացնելու մասին: 

ՀՀ արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել  «ՀՀ կառավարութան և ԱՄԷ-ի կառավարության միջև  քաղաքացիների մուտքի արտոնագրի  պահանջի վերացման մասին համաձայնագրի  կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին»  կառավարության որոշման նախագծին:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
ՀՀ քաղաքացիները շուտով կկարողանան գնալ Դուբայ առանց մուտքի արտոնագրի. ՀԺ