Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական գազ մատակարարելու պայմանների վերաբերյալ կնքված համաձայնագրի շուրջ քննարկումներն ու հայտարարությունները հարևան երկրում չեն դադարում: Անդրադառնալով փաստաթղթի կոմերցիոն գաղտնիք լինելու վերաբերյալ քննադատություններին երեկ ուշ երեկոյան հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
««Գազպրոմ»-ի հետ կնքած համաձայնագիրն առևտրային գաղտնիք է, սակայն հնարավորության դեպքում ես կանեմ ամեն բան, որպեսզի այն առավելագույնս հրապարակային լինի»,-ճեպազրույցում հայտարարել է նախարարը:
Վրացական լրատվամիջոցի հաղորդմամբ, նա հիշեցրել է, որ պայմանագիրը ձևավորվել է տարիների ընթացքում, սակայն ոչ Շևարդնաձեի, ոչ էլ Սաակաշվիլիի օրոք այն հրապարակային չի եղել:
«Վերջին շրջանում հնչում են ոչ ճիշտ հայտարարություններ»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է Վրաստանի նախագահի հայտարարությանը, ապա Կախա Կալաձեն հայտարարել է, որ հնարավորություն ունի պահանջելու այդ համաձայնագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ:
«Պետք չէ նման անհիմն ու ոչ մասնագիտական հայտարարություններ անել, որոնք ցավոք սրտի լսում ենք վերջին օրերին: Ինչ վերաբերում է գաղտնիությանը, ապա գիտեք, որ ցանկացած երկրում նման համաձայնագրերը գաղտնի են»,-ասել է վրացի նախարարը: