Վահան Մարտիրոսյանը՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության, մեքենաների տեխզննման մասին
Տնտեսություն
15:25 19/01/2017
Հայաստան

Վահան Մարտիրոսյանը՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության, մեքենաների տեխզննման մասին

Եղանակային  վատ պայմանների պատճառով  «Հյուսիս-Հարավ» մայրուղում ներկա պահին  միայն իրականացվում են հողային աշխատանքներ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտրոսյանն:

Նրա խոսքերով՝ բարենպաստ եղանակային պայմանների ժամանակ արդեն կշարունակվեն բետոնալցման աշխատանքները:

Անդրադառնալով մեքենաների տեխզննման գործընթացին՝ Վահան Մարտիրոսյանն ասաց, որ ներկայումս ուսումնասիրվում են բոլոր տեխզննման կենտրոնների տեխնիկական վիճակը: «Հույս ունենք, որ երկու ամսվա ընթացքում համապատասխան որոշում կներկայացնենք»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Վահան Մարտիրոսյանը՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության, մեքենաների տեխզննման մասին