Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրակրթական հաստատություններում պետք է բարելավվել օտար լեզուների ուսուցումը. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության ու գիտության նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել հանրակրթական հաստատություններում օտար լեզուների ուսուցման բարելավման ուղղությամբ առաջարկություններ և իրականացման ժամանակացույց:
«Պարոն Մկրտչյան, մենք այդ մասին, ինչպես նաև բիզնես և ֆինանսական դասընթացների մասին խոսել ենք, չափազանց կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր կրթական համակարգում ապահովել օտար լեզուների դասընթացներ», - ընդգծեց Կարեն Կարապետյանը: