Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանցի պաշտոնյա. Ադրբեջանի գալիք սերունդներն իրանցիներին դիտելու են որպես թշնամի
Ադրբեջանում պաշտոնական շրջանակները ջանքեր են գործադրում անցյալի համար պատմություն գրել, որը ոչ այլ ինչ է, քան պատմության խեղաթյուրում ու կեղծում,-իրանական «Արաննյուզ.իր» կայքի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման կազմակերպության ղեկավարի՝ միջազգային հարցերով տեղակալի խորհրդական Սեյյեդռեզա Միր Մոհամմադին:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, անդրադառնալով Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ պատմությունը կեղծելու քաղաքականությանը, մասնավորապես ասել է. «Պատմությանն անդրադառնալիս մենք կարող ենք այն ուսումնասիրել, բայց ոչ այն վերաշարադրել. Այժմ մեզ համար անհրաժեշտ է Կովկասի, մասնավորապես Ադրբեջանի վերաբերյալ պատմությունն ուսումնասիրել, և մենք պետք է դա իրականացնելու պատասխանատվություն ունենանք»:
Շարունակելով խոսքը՝ Միր Մոհամմադին հավելել է. «Ադրբեջանի Հանրապետության երիտասարդ սերունդն այդ գաղափարներով է մեծանում, և այդ մարտահրավերը վերածվել է լուրջ սպառնալիքի: Եթե այդպես շարունակվի, Ադրբեջանի գալիք սերունդները մեզ (նկատի ունի իրանցիներին) կհամարեն իրենց թշնամիները»: