Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել  Զարուհի Փոստանջյանին. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:09 20/01/2017
Հայաստան

Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանին. «Ժամանակ»

Երեկ տեղի ունեցած  «Ժառանգություն» կուսակցության  վարչության փակ  նիստը շատ թեժ է անցել: 
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝  երբ դրվել է հարցը, թե  ինչ ձևաչափով և ում հետ համագործակցելով պետք է  մասնակցել  ընտրություններին՝  Զարուհի Փոստանջյանը միջամտել է և Արմեն Մարտիրոսյանին ասել, որ իր ձեռքերն էլ են Մարտի 1-ի արյունով թաթախված, երբ համագործակցում է Վարդան Օսկանյանի ու  Սեյրան Օհանյանի հետ: Այդ պահին Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել  Փոստանջյանին,  սակայն միջամտել է Րաֆֆի Հովհաննիսյանը,  որից հետո նիստը ավարտվել է: 
Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը Փոստանջյանին չկորցնելու համար  հնարավոր է որոշում կայացնի  առհասարակ չմասնակցել ընտրություններին:  Դրան զուգահեռ՝ «Ժառանգության» ղեկավարը հիմա վերջին փորձն է անում  «Ելք» դաշինքին, Սեյրան Օհանյանին,  Օսկանյանին ու Գագիկ Ծառուկյանին  միավորել,  և եթե այդ նախաձեռնությունը ևս տապալվի,  չի բացառվում, որ որոշում կայացվի,  առհասարակ չմասնացել ընտրություններին: Այդ դեպքում Արմեն Մարտիրոսյանը կհանգրվանի կամ  Սեյրան Օհանյանի կամ Գագիկ Ծառուկյանի ցուցակում:

Placeholder
Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանին. «Ժամանակ»